Պաշտպանիչ պրոֆիլներ երկժանի բեռնիչների համար Safe-Bump

Նկարագրությունը.

Նկարագրությունը. Պաշտպանիչ Safe-Bump պրոֆիլները, որոնք հատուկ մշակվել են երկժանի բեռնիչների համար, արմատապես իջեցնում են բեռների և պահեստային գույքի վնասման հավանականությունը: Դրանք պատրաստված են փափուկ ՊՎԽ-պլաստիկից, որը կլանում է էներգիան և կանխում է վնասվածքների առաջացումը, ամրանում է երկու մագնիսների (յուրաքանչյուրը կարող է պահել 45կգ քաշ) և երկկողմանի կպչուն ժապավենի օգնությամբ:

Safe-Bump պրոֆիլները կարելի է ամրացնել երկժանիներին, որպեսզի հնարավոր լինի կանխել այնպիսի արտադրանքների վնասվածքները, ինչպես մետաղը, փայտը, գիպսաստվարաթուղթը, կահույքը, շշերը, տարաները, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան: Բացի դրանից դրանք նաև կարելի է օգտագործել բեռնիչի ցանկացած մասում հարվածները կլանելու նպատակով: Դրանք ամրանում են պատյանին մագնիսների և 3M VHB երկկողմանի ժապավենի օգնությամբ, ինչպես նաև հեշտությամբ թեքվում են 90 աստիճան անկյան տակ՝ անկյունները պաշտպանելու համար:

Առավելություններ՝

Պաշտպանում է ապրանքները, երկժանի բեռնիչը և այն ամենը, ինչին այն կարող է վնասել:

Կարող է թեքվել 90⁰, որպեսզի փաթաթվի անկյունների շուրջը առավելագույն պաշտպանության համար

Տեղադրում՝ պարզ սոսնձում մաքրված և յուղազերծված մակերեսի վրա

Յուրաքանչյուր պրոֆիլ իր մեջ ներառում է 2 մագնիս, 3M VHB երկկողմանի ժապավեն և երկժանու վրա ամրանալու բարձակ:

Կարող է օգտագործվել բեռնիչի պատյանի ցանկացած մասում՝ հարվածների կլանման համար

Պատրաստված է փափուկ ՊՎԽ-պլաստիկից, որը կլանում է հարվածի էներգիան՝ վնասը կանխելու համար

Բնութագիր:

Երկարությունը՝ 483 մմ

Լայնությունը՝ 114 մմ

Հաստությունը՝ 38 մմ

Կշիռը՝ 2,5 կգ

Ջերմակայունությունը՝ -50 °C-ից մինչև +105 °C