Լազերային ներխուժման ծանուցիչը LNX-1000

LNX-1000 լազերային ներխուժման ծանուցիչը նախատեսված է վիրտուալ վարագույրներ ստեղծելու համար, որոնք պաշտպանում են զգայուն տարածքները ներխուժման փորձերից: Այն աշխատում է չափազանց ճշգրիտ և հուսալի՝ հայտնաբերելով նույնիսկ 10 սմ-ից փոքր օբյեկտի ներթափանցումը: Ի տարբերություն ստանդարտ ԻԿ սենսորի, այն չի ենթարկվում որևէ միջամտության և ձևավորում է մի շարք խիտ տարածված շատ նեղ վարագույրներ, որոնք թույլ են տալիս առանձնացնել պահպանվող տարածքին ներխուժողի մոտեցման և ներթափանցում պահերը։ Իդեալական է այնպիսի կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի համար, ինչպիսիք են ատոմակայանները, օդանավակայանները և այլն։

Կիրառում

• Պաշտպանություն ցանկապատի վրայով առարկաներ նետելու փորձերից

• Պարագծի պաշտպանություն ներխուժումից

• Թանկարժեք իրերի պաշտպանություն

• Պաշտպանություն գողությունից և վանդալիզմից

• Հասարակական մուտքի տարածքներին հարող հատվածների պաշտպանություն

Հեշտ տեղադրում

• Կարելի է միացնել 3 տեսանելի կարմիր լազերային ճառագայթներ՝ հայտնաբերման գոտիները ստուգելու և կարգավորելու համար

• Ինքնուսուցման գործառույթ. դետեկտորն ինքն է վերլուծում հայտնաբերման գոտիներում առկա պայմանները և միջամտությունը և իրավիճակի փոփոխման դեպքում ավտոմատ կարգավորում է իր պարամետրերը:

• Հեռակառավարումը թույլ է տալիս հեշտությամբ և հարմար կերպով փոխել գործիքի կարգավորումները

Տեխնիկական բնութագրեր

 

ՏեխնոլոգիաԼազերային սկանավորում
Դետեկցիայի ռեժիմներՇարժում և ներկայություն
Դետեկցիայի առավելագույն միջակայք (կախված մոդելից)25մ x 25մ
10մ x 10մ
5մx 5մ
Անկյունային թույլտվություն0.356
Ռեմիսիայի գործոն>2%
Նվազագույն նպատակային չափը2.1սմ@3մ /3.5սմ @5մ/7սմ@10մ
/ 17.5սմ @ 25մ
Իկ լազեր
Կարմիր լազեր
905 նմ, առավ. իմպ. Հզորություն 75վտ

650 նմ, առավ.հզորություն 3 մվտ
Սնուցման լարում10-35վ հոսանքի
Մալուխի երկարություն10մ
Սպառում< 5 վտ
Պիկային հոսանք1.8 а (առավ. 80մս @ 35վ)
Ռեակցիայի ժամանակտեսակ. 20 մս; առավ. 80 մս
Ելքեր
Առավ. լարում
2 էլեկտրոնային ռելե
35в dc / 24в ac
Առավ․հոսանք80ма
Ցուցման լուսադիոդներ (փոխարկվող)1 կապույտ՝ միացված, 1 նարնջագույն՝ սխալ, 2 երկգույն՝ հայտնաբերում/կարգավիճակ (կանաչ-կարմիր)
Չափսեր125 մմ(ե) x 93 մմ (լ) x 70բբ (բ) (կրոնշտեյն + 14 մմ)
ՆյութՊոլիկարբոնատ (սև կամ սպիտակ)
Պտտման անկյունը հոր․-5˚-ից մինչ +5˚ (ֆիքսվում է)
Պտտման անկյունը ուղղ․ -3˚-ից մինչ +3˚
Պաշտպանության դասIp65
Աշխատանքային ջերմաստիճանի միջակայք-30˚c-ից մինչ +60˚c
Խոնավություն0-95% առանց կոնդենսացիայի