ԲԱՄՊԻ նախազգուշացնող և պաշտպանիչ պրոֆիլները համարվում են մարդու, տեխնիկայի և գույքի փոխգործունեության ինքնատիպ գոտի:
համարվում են մարդու, տեխնիկայի և գույքի փոխգործունեության ինքնատիպ գոտի: Մի կողմից գունային մակնշումը կրում է ազդանշանային գործառույթ ձեռնարկության աշխատակիցների համար, մյուս կողմից փրփրոտված պոլիուրեթանից պրոֆիլի եզակի պատյանը պաշտպանում է պատերը մաշվածությունից, իսկ անձնակազմին՝ բախումներից արդյունքում վնասվածքներ ստանալուց և կլանում է հարվածի ուժը:
Արտադրության հատուկ արտոնագրված տեխնոլոգիայի շնորհիվ ԲԱՄՊԻ պրոֆիլները հատկապես ճկուն են, ինչը հեշտացնում է դրանք ամրացումը կոր մակերեսներով առարկաների վրա: Մեկ այլ առավելություն է պրոֆիլների մակերեսը, որը թույլ է տալիս երկար տարիներ պահպանել իրենց գույնը նույնիսկ ծանր բեռների դեպքում: Հարմար ձևով մոնտաժելու համար պրոֆիլների շատ տեսակների հակառակ կողմում կիրառում են բարձր ամրություն ունեցող, կայուն և լուսադիմացկուն սոսինձ:
ԲԱՄՊԻ պրոֆիլների հիմնական առանձնահատկությունը ներկի քսման եղանակն է. այն այսպես կոչված հակադարձ տպագրության մեթոդով կիրառվում է պաշտպանիչ թաղանթի ներսի կողմի վրա: Հենց այս թաղանթի շնորհիվ ներկը պաշտպանված է, և ազդանշանային մակնշումը մնում է անվնաս նույնիսկ խիստ մաշվածության դեպքում:
ԲԱՄՊԻ պրոֆիլների տեսակները
Արտադրվում է ԲԱՄՊԻ նախազգուշացնող պաշտպանիչ պրոֆիլների լայն տեսականի՝ կիրառության բոլոր դեպքերի համար:
ԲԱՄՊԻ-ն լայնորեն կիրառվում է հետևյալի համար.
•Բախումներից և հարվածներից նախազգուշացնելու և պաշտպանելու,
•Աշխատաժամանակի կորուստների կրճատման,
•Սարքավորումների և մեքենաների վերանորոգման ծախսերի նվազեցման,